Լրահոս

24.02.2012 16:41


Չակ Նորիսի անվան կամուրջ Բրատիսլավայում

Չակ Նորիսի անվան կամուրջ Բրատիսլավայում

Սլովակյան Բրատիսլավայում առաջարկել են հետիոտների և հեծանվորդների կամուրջը, որը կապելու է Սլովակիան ու Ավստրիան,  կոչել ի պատիվ հանրահայտ կինոաստղ Չակ Նորիսի: Այդ գաղափարի շուրջ քննարկումները և քվեարկությունն անցկացվում են ինտերնետում՝ Բրատիսլավայի ֆեյսբուքյան էջում: Չակ Նորրիս տարբերակի համար քվեարկել են ամենաշատը, ի տարբերություն այլ առաջարկների: Քվեարկության ցուցակում նշվում են նաև կամրջի այլ անվանումներ, այդ թվում՝ Մարիա Թերեզիա, Վլադիմիր Մեչյարի (սլովակ քաղաքական գործիչ):

Ինչպես հայտնում է «Reuters»-ը, քվեարկությունը կշարունակվի մինչև 2012 թ. ապրիլ ամիսը:  Քվեարկության արդյունքում պաշտոնյաները որոշում կկայացնեն:

Քաղաքական գործիչ Պավոլա Ֆրեսսոն հայտարարել է, որ անվանումից առաջ հաշվի կառնեն նաև հասարակության կարծիքը:

Այս խորագրի վերջին նյութերը